«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Կեցցե՜ լափամանը

Կեցցե՜ լափամանը
31.07.2025 | 11:31

Ես երեխա ժամանակից եմ ճանաչում Խաչիկ Սաֆարյանին։ Նա իմ հոր ընկերն էր և նրանք, որպես երիտասարդ գիտնականներ իրենց մյուս ընկեր Աղասու ու նաև մորս հետ միասին մեծ ավանդ ունեն խաղողագործության, գինեգործության ու պտղաբուծության գ/հ ինստիտուտի Արթնիի կենտրոնի հիմնադրման գործում։

Սաֆարյանի անցած քաղաքական ուղու մասին ինձ պատմել են ծնողներս։

Այդ օրվանից սկսած, ես՝ հայ հայրենասեր մարդ ասելիս կամ հայրենասիրության մասին խոսելիս, իմ աչքի առաջ միշտ ունեցել եմ գիտնական Խաչիկ Սաֆարյանին, իր հանգիստ բնավորությամբ, պայծառ մտքով ու համեստ կենցաղով։

Լինելով 37 թ. գնդակահարվածի թոռ, ես իմ մեջ կերտել էի իմ Խաչիկ Սաֆարյան հերոսին։

Հետագայում ես խորը հարգանքով եմ վերաբերվել նաև մեր մյուս քաղբանտարկյալներին, այդ թվում նաև Ազատ Արշակյանին։

Ես չեմ ուզում քննարկել նրա հարցազրույցը, մանավանդ, որ պատառիկներ եմ նայել։

Բայց Արշակյանի հետխորհրդային վարքն ու բարքը շատ բան է ասում։

Նրա աչքին մենք բոլորս ԿԳԲ-ի գործակալներ ենք ու պարտական ենք պատանդ լինել արշակյանական գաղափարախոսությանն ու հակասովետականությանը։ Բայց կյանքն այլ բան ցույց տվեց, պարոն Արշակյան։ Երբ 1990 թ. դու ընտրվեցիր ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի դեպուտատ, քո բնութագրմամբ մեկ այլ «ԿԳԲ-ի գործակալ»՝ Լևոնի իշխանությունը քեզ նշանակեց Սովետաշենի թրչնաֆաբրիկայի տնօրեն, քարտուղարուհիով, պադավատ սև 24-ով ու սկսեցիր նստածդ տարիների մուռը սովետից հանել։

Դու էդ օրվանից ես իմ համար դադարել լինել քաղբանտարկյալ ու դարձել ես սովորական տելեվիզորի մարդ։

Գիտե՞ս ինչու:

Որովհետև այդ ժամանակ Խաչիկ Սաֆարյանն ամեն օր իր հայրենի Բազմաբերդից ԳԽ էր հասնում ավտոբուսով և Լևոնին էլ չեր մեղադրում Ռուսաստանի հետ ռազմական դաշինք կնքելու համար։

ՈՒ դա քեզ ասում եմ ե՛ս, քո մոտից շաբաթը չորս տոննա «մեր ձևով» թռչնամիս տանող բանգլադեշի ունիվերսամի փոխտնօրենս։

Կեցցե՜ լափամանը։

Արարատ ՄՈՐԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 3965

Մեկնաբանություններ

y鐚墬閳ノ斥敡鍠°儍尾顭/1692523431" rel="nofollow">Վարկած
Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
14.10.2025